Newspaper
+374 10 50 01 74
Հյուսիսային պող., 10/3
Երկ-Շբթ` 10:00-19:00
+374 10 50 01 74
Հյուսիսային պող., 10/3
Երկ-Շբթ` 10:00-19:00
Կոյուղահեռացման համակարգեր

Մենք նախագծում և տեղադրում ենք ջրահեռացման և կոյուղահեռացման համակարգեր, որոնք ապահովում են բարձր սանիտարահիգիենիկ նորմեր, խողովակների և պահեստամասերի անաղմուկ և երկարատև աշխատանք:

Ջեռուցման համակարգեր

«Մաստեր-Կլիմա» ՍՊԸ-ն առաջարկում է ջեռուցման համակարգերի տեղադրման ժամանակակից լուծումներ: Մեր համակարգերի տեղադրումը դյուրին է, և դրանք միանգամայն ապահով են: Վստահեք մեզ և մենք Ձեր տան կամ գրասենյակի կլիման ավելի տաք կդարձնենք:

Ջրամատակարարման համակարգեր

Ջրամատակարարման համակարգը բնակելի տարածքներում եւ այլ շինություններում կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ խողովակներ, որոնք ունեն լավ դիմադրություն, դիմացկուն են բարձր ներքին ճնշմանը և բարձր ջերմաստիճանին: Մեր կողմից նախագծված և տեղադրված ջրամատակարարման համակարգը երկար կյանք ունի, անաղմուկ է, և կանխում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ջրի արտահոսքը և հիդրավլիկ հարվածը, ինչպես նաեւ ապահովում են ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը:

Օդորակման և օդափոխման համակարգեր

Օդորակման համակարգերի տեղադրումը ժամանակակից բնակելի համալիրներում և այլ շենքերում անհրաժեշտություն է: Մենք առաջարկում ենք օդորակման հուսալի համակարգեր օդորակման բարձր էֆֆեկտիվության համար: Մենք երաշխավորում ենք, որ մեր օդորակիչները աշխատում են անաղմուկ և դյուրին են օգտագործվում: Մեր արագ և որակյալ մոնտաժային աշխատանքները կօգնեն Ձեզ ապրել հաճելի կլիմայում: «Մաստեր-Կլիմա» ՍՊԸ-ն առաջարկում է Ձեզ օդափոխման համակարգեր, որոնք թույլ են տալիս վերահսկել օդի որակը յուրաքանչյուր շինությունում: Որակյալ օդափոխման համակարգը վերացնում է օդի աղտոտվածությունը բնակելի շինություններում, կանխում բուխարիներից և այլ տնային տեխնիկայից արտանետված գազի հետհոսքը: Պատշաճ կերպով տեղադրված օդափոխման համակարգը ֆիլտրում է օդը, մաքրում փոշոտվածությունը և կարգավորում է օդի խոնավությունը: